
Այսօր Մոսկվայից կժամանի Հայաստանի 220 քաղաքացի
Մոսկվայի ժամանակով 15:40-ին Ռուսաստանի մայրաքաղաքից չվերթ է նախատեսված դեպի Հայաստան: Այս մասին «Հետքին» հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանից Հայաստան է վերադառնալու Հայաստանի 220 քաղաքացի: Նրանք 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի են անցնելու:
Նշենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայիսի 15-ից կանոնավոր չվերթեր են վերականգնվելու Ռուսաստանի Դաշնությունից, և այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիները շաբաթը երկու անգամ հնարավորություն են ունենալու հայրենիք վերադառնալու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել