HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Այցի ավարտին ԶՈւ ԳՇ պետը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter