HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի տնտեսական կորուստները կարող են կազմել համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 10 %-ը

COVID-19 կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած գլոբալ տնտեսական կորուստները կարող են կազմել 8,8 տրիլիոն դոլար կամ համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 10 %-ը։ Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է Ասիական զարգացման բանկը։

Մանիլայում տեղակայված Ասիական զարգացման բանկի կարծիքով՝ նման սցենար կլինի այն ժամանակ, երբ սահմանափակումները շարունակեն գործել ընդհուպ մինչև վեց ամիս։ Ընդհուպ մինչև երեք ամիս տևող կարճաժամկետ սահմանափակումների պարագայում, կորուստները կարող են կազմել 5,9 տրիլիոն դոլար, որը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի 6,4 %-ին։ Նոր թվերը գրեթե կրկնակիորեն գերազանցում են նույն` Ասիական զարգացման բանկի մարտ և ապրիլ ամիսներին կատարած կանխատեսումներին։ Բացի այդ, կորուստների վերաբերյալ Ասիական զարգացման բանկի հաշվարկներն ավելի բարձր են, քան Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները։ 

Կարճաժամկետ սահմանափակումների պարագայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, ԱԶԲ-ն կանխատեսել է, ընդհանուր առմամբ, 1,7 տրիլիոն դոլարի կորուստ, իսկ եթե սահմանափակումները լինեն երկարաժամկետ, ապա կորուստների ընդհանուր ծավալը կկազմի 2,5 տրիլիոն դոլար։ «Այդ կորուստների փոխհատուցումը և վերականգնումը կլինի դժվար։ Ավելին, չի կարելի բացառել ֆինանսական ճգնաժամի հնարավորությունը, եթե ժամանակին հնարավոր չլինի կանխել համավարակը, ինչպես նաև ընկերությունների սնանկացումն ու տնտեսական կոլապսը»,- զգուշացնում են Ասիական զարգացման բանկի փորձագետները։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter