HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է նիստերն անցկացնել հեռավար

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է նիստերն անցկացնել նաև հեռավար՝ առցանց հարթակի միջոցով։ Ըստ հանձնաժողովի՝ այդ կերպ կկրճատվի հանձնաժողովի անդամների ազատ տեղաշարժն ու շփումների հնարավորությունը։ 

Նիստերը հեռավար անցկացնելու պրակտիկան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կկիրառի նաև մի շարք արտակարգ իրավիճակներում։

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նշենք, որ նախորդ ամիս էլ արդարադատության նախարարությունն էր առաջարկում կառավարության, նախանիստերի, նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել նաև հեռավար։

«Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերն անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ»,-նշված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter