HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել»․ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսանենգ ծխախոտի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսին պատասխանեց նաև Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման պատմության վերաբերյալ հարցին՝ նշելով, որ դրանով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն։

«Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններից։ Սակայն դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները»,- նշեց կառավարության ղեկավարը։

Խոսելով պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից մաքսանենգ ծխախոտի արտահանմանը մասնակից լինելու մասին լուրերին՝ վարչապետն ասաց, որ պատգամավորը դատական հայց է ներկայացրել իր անունը այդ պատմությանը կապողների հետ, և դատական գործընթացների ժամանակ բոլորն էլ կտեսնեն, թե ինչն է ճիշտ և ինչն է սուտ․

«Այդ ծախոտի արտահանման պարագայում, որը անձնական հարթությունից դուրս է, Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել և ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել։ Արտահանողներն իրենք էին, որ պիտի արտահանեին երրորդ երկիր, և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Դա արդեն այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter