HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետն ասում է, որ Ամուլսարի հարցի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքի մեջ է

Կառավարությունը հույս ուներ, որ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործն արդեն իսկ հանգուցալուծված կլիներ, սակայն կորոնավիրուսը այդտեղ էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ։ Այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին։

«ԷԼԱՐԴ-ի փորձագետները պետք է գային շատ կարևոր մի հարցաքննության մասնակցելու համար՝ այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանելու, սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել»,- նշեց նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ Ամուլսարի հարցի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը։ 

Հիշեցնենք, որ ԷԼԱՐԴ-ը լիբանանյան ընկերություն է, որը Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում համալիր փորձաքննություն է իրականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter