HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Շատ մեծ պրոբլեմներ կան»․ վարչապետը ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն կա՝ վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում։ 

«Մենք պետք է հասկանանք, որ Եվրամիությունում միգրացիան այսօր ամենասուր քաղաքական պրոբլեմն է, և կան երկրներ, որտեղ առանձնահատուկ սուր է այդ պրոբլեմը։ Նաև մենք խնդիր ունենք, որ նախկինում վիզայի ազատականացման համաձայնագրերի արդյունքները շատ մեծ պրոբլեմներ են առաջացրել եվրոպական մի շարք երկրներում։ Եվ սա շատ նուրբ թեմա է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար։ Մենք պետք է քայլ-քայլ գնանք առաջ՝ գիտակցելով, որ շատ մեծ պրոբլեմներ կան»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ խնդիրների մասով Հայաստանի վիճակը էական լավ է, որովհետև վերջին տարիներին, ըստ վարչապետի, Եվրամիության երկրներից ապաստան խնդրող քաղաքացիների թիվը 60 տոկոսից ավել կրճատվել է։

«Սա շատ լուրջ փաստարկ է, որ Հայաստանի հետ այդ բանակցությունները սկսեն։ Այդ փաստարկին տեղյակ են, գիտեն, և եվրոպացի շատ լիդերներ ընդունում են դա։ Մենք ունենք հստակ պայմանավորվածություն, որ այդ փաստարկը իրական կյանքում կարտահայտվի՝ բանակացությունների մեկնարկի ձևով։ Սակայն կորոնավիրուսը և ընթացիկ քաղաքական պրոբլեմներն այդ երկրներում խնդիրներ են առաջացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter