
Կորոնավիրուս է հայտնաբերվել Նորքի տուն-ինտերնատում բնակվող ավելի քան 40 մարդու մոտ
Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:
Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»,- գրել է նա։
գլխավոր լուսանկարը՝ rbc.ru-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել