HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանում բացվել է ավելի քան 500 լողափ

Շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման արդյունքում, Հունաստանում բացվել է ավելի քան 500 լողափ։ Այդ մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով հունական «Ekathimerini» պարբերականին։ Լողափերի բացումն իրականացվել է սաստիկ շոգի պայմաններում։

Լողափերի այցելուներից կպահանջվի պահպանել սոցիալական հեռավորության կանոնները, համաձայն որի 100 քառակուսի մետր տարածքում կարող է գտնվել ոչ ավելի քան 40 մարդ։ Արևապաշտպան հովանոցները տեղադրվել են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա։

Լողափերին աշխատում են հատուկ տեսչության աշխատակիցները, որոնք հետևելու են կառավարության կողմից սահմանված նորմերի պահպանմանը։ Բազմաթիվ հույների համար, շոգ եղանակի պայմաններում, լողափերի բացումը եղել է առաջին քայլը, որով երկրում սկսել են թուլացվել սահմանափակող միջոցառումները, որոնք կապված էին COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ։

Համաճարակի մեկնարկից ի վեր Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 810 դեպք, 160 պացիենտներ մահացել են, 1374-ը՝ ամբողջությամբ ապաքինվել։

Օդերևութաբաններն զգուշացնում են, որ առաջիկա օրերին Հունաստանի տարածքի մեծ մասը կծածկվի Սահարա անապատից եկած շոգ օդի ալիքներով։ Աթենքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 38-39 աստիճան, Պելոպոնեսում՝ 40 աստիճան, իսկ որոշ կղզիներում՝ 30 աստիճան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter