HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով գերազանցել է Իսպանիային և Իտալիային

Բրազիլիայում կտրուկ ավելանում է COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Հարավամերիկյան այդ երկիրը վարակվածների թվով չորրորդ հորիզոնականում է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային։ 

Միայն վերջին օրվա տվյալներով Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 14 919 նոր դեպք։ Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 16-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։ Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 233 142-ի։ 

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի, Բրազիլիայում թեստավորվում է բնակչության միայն մի հատվածը, այդ իսկ պատճառով վարակվածների իրական թիվն էականորեն բարձր է։ Երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 15 633-ի։

Վարակվածների թվի կտրուկ աճը մեծացնում է նախագահ Ժաիր Բոլսոնարուի վրա ճնշումը, որը հերքում է կորոնավիրուսից եկող վտանգը։ Այդ մասին գրում է «Reuters» պարբերականը։ Գնալով մեծանում է այն քաղաքացիների թիվը, որոնք դեմ են արտահայտվում Բրազիլիայի նախագահի վարած քաղաքականությանը։

Բոլսոնարուն կորոնավիրուսն անվանում է «թեթև գրիպ» և խիստ քննադատում այն նահանգապետերին, որոնք իրենց նահանգներում սահմանափակում են հանրային կյանքը։ Նա ընդգծում է, որ կարանտինի պատճառով խանութների, ռեստորանների և դպրոցների փակումը լուրջ խոչընդոտ է բրազիլական տնտեսության համար։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մայիսի 16-ին, վերջին մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության երկրորդ նախարարը։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter