HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում երկրորդ օրը շարունակ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չի գերազանցում 10 000-ը

Վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Ռուսաստանում կազմել է 9 709։ Այդպիսով, երկրորդ օրը շարունակ այդ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չի գերազանցում 10 000-ը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ դեպքերի 42,4 %-ի պարագայում (4 116 դեպք), պացիենտների մոտ չեն հայտնաբերվել հիվանդության կլինիկական ախտանիշներ։ Մայիսի 16-ի տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կազմել էր 9 200, որը մայիսի 2-ից ի վեր ամենացածր ցուցանիշն էր այդ երկրում։

Մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 281 752 դեպք։ Այս ցուցանիշներով Ռուսաստանն աշխարհում երկրորդ հորիզոնականում է՝ զիջելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 207 մարդ՝ ընդհանուր թիվը հասնելով 67 373-ի։

Նոր դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ Մոսկվան։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 855 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասնելով 142 824-ի։ Մոսկվային հաջորդում են Մերձմոսկվան (907 դեպք), Սանկտ Պետերբուրգը (451 դեպք), Նիժեգորոդսկի մարզը (281 դեպք), Սվերդլովի մարզը (160 դեպք), Սարատովի մարզը (121 դեպք), Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանը (118 դեպք), Ռոստովի մարզը (115 դեպք), Կրասնոյարսկի երկրամասը (114 դեպք), Ուլյանովսկի մարզը (101 դեպք)։ Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի երկուական դեպք է հայտնաբերվել Կուրգանի մարզում, Նենեցական ինքնավար շրջանում, ինչպես նաև Սախալինում։

Լուսանկարը՝ «Ֆրանսպրես» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter