HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

ՏՏ ոլորտի ապագայի մասին. մաս երկրորդ

Շարունակելով արդեն ներկայացված թեման տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի մասին՝  կներկայացնենք  ծրագրային լուծումների և գաղափարների մասին նորացված ընդհանուր տեղեկություններ, և թե ինչպես դրանք կարող են ազդել մարդկանց կյանքը հեշտացնելու  գործընթացի վրա։  Նախորդ մասը կարող եք կարդալ այստեղ

Խելացի ծրագրեր

Կազմակերպությունները և անհատները  կիրառում են «Արհեստական ինտելեկտ» (AI)  և մեքենայական  ուսուցման տեխնիկան` նոր հավելվածներ ստեղծելու համար: Խելացի ծրագրերը, ինչպես անձնական օգնականները, մեր կյանքն ավելի հեշտացնում են: Ակնկալվում է, որ ապագա օգնականները կլինեն ավելի մասնագիտացված և հագեցած պոտենցիալով՝ աշխատավայրերում և տներում մարդկանց կյանքն առավել հեշտացնելու համար։ 

Վիրտուալ անձնական օգնականները (VPA) խելացի ծրագրերի օրինակներ են։ Դրանք հեշտացնում են խնդիրները և թույլ տալիս, որ օգտատերերն առավել արդյունավետ աշխատեն՝ օգնելով վեր հանել առավել կարևոր խնդիրները տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, վաճառքները, հաճախորդների սպասարկումը և այլ:

Ծրագրային փաթեթները  և ծառայություններ մատակարարողները մեծ տեմպերով օգտագործում են արհեստական ինտելեկտի հնարավորությունը՝ դրանով հասնելով առավել հստակ և ճշգրիտ  լուծումների։ Աստիճանաբար ավելի ու ավելի խելացի են դառնում ծրագրերը և իրենց առաջ դրված խնդիրն ավելի լավ հասկանում։

Մոտակա տարիներին յուրաքանչյուր ծրագիր և ծառայություն կգործածի որոշակի հնարավորություն արհեստական ինտելեկտից,  հակառակ դեպքում կանխատեսվում է, որ տվյալ գաղափարը կամ բիզնեսը կամ հաջողություններ չի ունենա, կամ էլ մեծ դժվարությամբ ու ծախսերի գնով կմնա շուկայում։ 

Արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված ծրագրերը  եւ մեքենայական ուսուցումը օգտագործվում են հիմնականում խելացի սարքերի, գործառնական ծրագրերի, ձեռնարկությունների ավտոմատացման համակարգերի եւ այլնի համար:

Խելացի իրեր

Խելացի իրերն  այն մեքենաները կամ սարքերն  են, որոնք կիրառում են կիրառական մեքենայական ուսուցումը՝ շրջակա միջավայրի և և մարդկանց հետ առավել բնականորեն հաղորդակցվելու համար։

Ակնկալվում է,  որ խելացի իրերը, ինչպիսիք են՝ դրոնները, ինքնավար տրանսպորտային միջոցները եւ խելացի այլ սարքեր կսկսեն աշխատել միասին և համատեղ ծրագրերում ներգրավված կլինեն։  Նմանատիպ տրանսպորտային միջոցները օգտագործվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝  գյուղատնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը եւ այլն: Ինքնավար ռոբոտները պարբերաբար զինվում են ավելի առաջադեմ տեխնիկական միջոցներով, նոր արհեստական ինտելեկտով եւ ալգորիթմներով: 

Վիրտուալ և լրացված իրականություն

Ներկայումս այս տեխնոլոգիաները (VR և AR) նոր փուլում են: Դրանք նորագույն սարքեր են, որոնք փոխակերպում են անհատների՝ միմյանց հետ շփվելու եղանակները։ Ծրագրերը նույնպես այդ տեխնոլոգիաների շնորհիվ կարողանալու են նոր տարբերակներով տեղեկություններ փոխանակել։

Ակնկալվում է, որ մոտ երկու տարուց արագորեն կընդլայնվի ներկառուցված սպառողական ծրագրերի լանդշաֆտը: Նրանք կստեղծեն թվային ցանց՝ համագործակցելով հավելվածների, շարժական, դյուրակիր եւ  համացանցին միացված սարքերի (IoT) հետ, կաշխատեն համատեղ ծրագրերում և կիրականացնեն ապագայի տարբեր ծրագրեր։   

Թվային զույգեր կամ կրկնօրինակներ

Թվային զույգը հասկացությունը սերտորեն առնչվում  է ծրագրային դինամիկ մոդելին․ այն օգտագործում է սենսորների տվյալներ՝ տարբեր իրավիճակներ հասկանալու և վերլուծելու համար։ Այլ կերպ ասած՝ դա որևէ սարքի կամ կառույցի ծրագրային կրկնօրինակն է՝ տարատեսակ փորձեր կատարելու և սենսորներով տվյալներ հավաքելու համար։ Լայնորեն օգտագործվում է արդյունաբերական, շինարարական, օդանավային, բժշկական և այլ բնագավառներում։

Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին հարյուր հազարավոր իրեր ներկայացված կլինեն թվային զույգերի տեսքով։ Դրանք կօգտագործվեն սարքավորումների պլանավորման և վերանորոգման համար, հավանական ձախողումները պլանավորելու և դրանցից խուսափելու, ինչպես նաև գործառնությունների որակը բարձրացնելու համար։

Ամփոփելով փաստենք, որ ՏՏ ոլորտում վերջին տարիների ձեռքբերումները մեծապես ազդելու են կյանքի որակի վրա և խելացի միջավայրերի ու սարքերի շնորիվ դրական փոփոխությունների են հանգեցնելու։ Փոփոխությունների արդյունքում միջավայրին հարմարվելու համար հարկավոր է հետևել տեխնոլոգիաների զարգացմանը, նոր մասնագիտություններով հետաքրքրվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter