HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը կլրացնի իր ենթակայության տակ գտնվող թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը 

Երևանի քաղաքապետարանը կամբողջացնի իր ենթակայությամբ գործող թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը, որպեսզի նրանք ողջ աշխատավարձը ստանան։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Նա, անդրադառնալով թատրոնների ու թանգարանների գործունեությանը, նշեց՝ մշակութային կազմակերպություններ կան, որոնց բյուջեն գոյանում է ոչ միայն պետության հատկացրած սուբսիդիայից, այլև սեփական եկամուտներից։ Ըստ փոխքաղաքապետի՝ այդ կազմակերպությունների սեփական եկամուտները ձևավորվում են տոմսերի վաճառքից, վարձակալության գումարներից։

«Շատ դեպքերում նաև աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջեն։ Քաղաքապետարանում քաղաքապետի և ֆինանսական գծով փոխքաղաքապետի հետ քննարկել ենք այս մոտեցումը։ Այն կազմակերպությունները, որոնք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են և կունենան ֆինանսական որոշակի խնդիրներ, որպեսզի կարողանան 100 %-ով վճարել իրենց աշխատողների աշխատավարձը, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի այդ բացը»,- նշեց Տիգրան Վիրաբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter