HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները:

Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։ Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նուբար Աֆեյանին իր ձեռնարկներում՝ ակնկալելով, որ փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների:

Հանրապետության նախագահն ու ամերիկահայ գործարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման հնարավորությունների ու ուղիների շուրջ:

Նախագահն ընդգծել է համատեղ ուժերով իրավիճակը հաղթահարելու կարևորությունը՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter