HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագիտական համալսարանն արտակարգ դրությունից տուժած 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաև ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի  335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը ևս ցանկացավ անմասն չմնալ և հանդես բերել սոցիալական պատասխանատվություն:

Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում ևս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter