Սոչի-Երեւան չվերթը կկայանա ուշացումով
Այսօր ռուսական «Red Wings» ավիաընկերությունը չարտերային չվերթ է իրականացնում Սոչիից Երեւան, որով ՀՀ են տեղափոխվելու մեր հայրենակիցները: Չվերթի մասին նախապես հայտարարել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, այսօր էլ հաղորդագրություն էր տարածել ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
Ադլերի օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ Սոչիից մեկնումը նախատեսված էր տեղական ժամանակով 17:00-ին, սակայն այն կկայանա ուշացումով՝ 18:30-ին (Երեւանի ժամանակով՝ 19:30-ին), իսկ ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, չնայած «Զվարթնոցի» կայքը որպես հաշվարկային ժամանակ նշում է 20:30-ը (Սոչի-Երեւան թռիչքը տեւում է մոտ 1 ժամ): Թռիչքն իրականացվելու է «Airbus A321» օդանավով:
ՔԱԿ-ն այսօր հայտարարել է, որ պարետի ցուցումով ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ նրանց կողմից նախապես տրված հասցեներ, հետեւաբար ժամանող ուղեւորների հարազատները կարիք չունեն գալ օդանավակայան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել