HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի համավարակը փլուզել է եվրոպական ավտոշուկան

COVID-19 կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է եվրոպական ավտոշուկայի մասշտաբային փլուզման։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Ավտոշուկայի փլուզման պատճառը դարձել է մի քանի շաբաթով ավտոարտադրության փաստացի դադարեցումը, ինչպես նաև սահմանափակումների պատճառով դիլերային կենտրոնների փակումը։

Ավտոմեքենաների արտադրության եվրոպական ասոցիացիան մայիսի 19-ին Բրյուսելում հայտարարել է, որ ի տարբերություն 2019 թվականի ապրիլ ամսվա, այս տարվա ապրիլին ԵՄ-ում թեթև մարդատար նոր ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 76,3 %-ով։ Ասոցիացիայի տվյալներով՝ սա ամենամեծ անկումն է՝ վիճակագրության վարման մեկնարկից ի վեր։ 2020 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշներով՝ նոր արտադրված ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշն ընկել է 38,5 %-ով։ Վիճակագրության մեջ ներառված են ԵՄ անդամ պետությունները, ինչպես նաև Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Հատկանշական է, որ նոր ավտոմեքենաների վաճառքն ամենաշատն անկում է գրանցել եվրոպական երկրներում, հատկապես կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած երկրներում, որոնք կիրառել են սահմանափակման բավականին խիստ միջոցներ։ Իտալիայում գրանցել է 97,6 % անկում, Իսպանիայում՝ 96,5 %, Բելգիայում՝ 90,1 %, Ֆրանսիայում՝ 88,8 %, Իռլանդիայում՝ 96,1 %, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 97,3 %: Ապրիլին Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է 61,1 %-ով։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter