HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առողջապահության համաշխարհային վեհաժողովն ընդունել է հռչակագիր COVID-19 կորոնավիրուսի համաշխարհային արձագանքի հետաքննության վերաբերյալ

Առողջապահության 73-րդ համաշխարհային վեհաժողովի մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որտեղ նշվում է, որ անհրաժեշտ է ստուգել, թե ինչ միջոցներ են կիրառել աշխարհի տարբեր պետությունները՝ կորոնավիրուսի համավարակին ի պատասխան։ Այդ մասին գրում է «Reuters» պարբերականը։ 

Հռչակագիրը կոչ է անում, որքան հնարավոր է շուտ, անցկացնել COVID-19 կորոնավիրուսի նկատմամբ միջազգային արձագանքի «թափանցիկ, անկախ և բազմակողմ գնահատում»։ Փաստաթղթում չի հիշատակվում Չինաստանը և որևէ կոչ չկա բացահայտելու կորոնավիրուսի ծագման հանգամանքները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ և ոչ մի պետություն դեմ չի արտահայտվել հռչակագրի ընդունմանը։ Հռչակագիրն օրակարգ է մտցվել Եվրամիության կողմից՝ ավելի քան 100 երկրների աջակցությամբ։ «CNN»-ը գրում է, որ Չինաստանը հավանություն է տվել հետաքննության անցկացմանը, այն պայմանով, որ վերջինս կանցկացվի համավարակի ավարտից հետո։

Աշխարհում կորոնավիրուսի տարածումն սկսվել է դեռ անցած տարվա վերջից Չինաստանում։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ վարակն ունի բնական ծագում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս նույն կարծիքին է։ Կազմակերպությունը կարծում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել չղջիկներից, այլ ոչ թե ստեղծվել է լաբորատորիայում։

Ամերիկյան իշխանություններն առաջ էին քաշել տեսակետ, համաձայն որի կորոնավիրուսը կարող էր արհեստականորեն ստեղծվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում։ Այս վարկածը պաշտպանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter