
Ոստիկանությունը կոչ է անում հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ
Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։
«Արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել