
Նոյեմբերյանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ «Հետքի» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։
Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, պատասխանը եղել է դրական։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքնանամեկուսացել են։ Պարզվում է կոնտակատվոր անձանց շրջանակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել