HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆիզիկական անձինք կկարողանան փոստային ծառայության միջոցով Հայաստանում չգրանցված դեղորայք պատվիրել

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանալ արտերկրից:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, և առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել:

Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանի խոսքով` առաջարկվում է ամրագրել, որ փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով կարող է ներմուծվել դեղորայք` կառավարության կողմից սահմանած կարգի համաձայն:

«Այսինքն՝ քաղաքացին թույլտվություն կստանա այն դեղերի համար, որոնք Հայաստանում գրանցված չեն կամ վաճառքում չկան, թույլտվություն ստանալուց հետո մաքսային  ծառայությունից կարող է ստանալ իր դեղը»,- ասաց նա:

Գաբրիելյանի խոսքով` հաշվի առնելով սահմանների փակ լինելը և ֆիզիկական անձանց տեղափոխման խնդիրները նախագծի ընդունումը հրատապ է:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ քաղաքացին էլեկտրոնային եղանակով կարող է դիմել նախարարություն, ստանալ թույլտվություն ու դիմել մաքսային ծառայություն: Սիսակ Գաբրիելյանը հավելեց, եթե դեղորայքը չի գերազանցում 200 եվրոն, ապա մաքսազերծման կարիք չկա, միայն նախարարության թույլտվությամբ քաղաքացին կարող է դեղը ստանալ:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter