HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք: Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը:

«Ախտահանման կամարը»՝ շնորհիվ էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման, կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու անվտանգ մուտքը համալսարան:

«Առաջիկայում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների ժամանակաշրջանն է, և ավարտական ատեստավորման հանձնաժողովների մուտքը համալսարան անխուսափելի է, հետևաբար նման ախտահանիչ սարքի առկայությունը, պարզապես, անհրաժեշտություն էր: Համալսարանում իրականացվում են նաև անվտանգության բոլոր միջոցառումները` այցելուներին նախասրահում համալսարանի բուժաշխատողները գրանցում են, ջերմաչափում և ստուգում դիմակների ու ձեռնոցների առկայությունը, բացակայության դեպքում՝ տրամադրում»,- ասվում է համալսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter