HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաղեստինը հրաժարվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից

Պաղեստինի ազգային ինքնավարությունը հրաժարվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններից՝ Իսրայելի կառավարության կողմից պաղեստինյան բռնակցված հողերի միավորման մտադրության պատճառով։ Այդ մասին մայիսի 19-ին Ռամալայում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

«Այսօրվանից Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Պաղեստին պետությունը իրենց վրայից վերցնում են բոլոր այն պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունների հետ բանակցությունների ժամանակ, ներառյալ նրանք, որոնք կապված են անվտանգության հետ»,- նշել է Աբբասը։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ավելի վաղ զգուշացրել էր, որ կդադարեցնի անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համագործակցությունը, սակայն չէր ձեռնարկել համապատասխան գործողություններ։ Թե ինչ կհաջորդի նման որոշմանը, Պաղեստինի ղեկավարը չի մանրամասնել։ Ավելի վաղ, պաղեստինյան կողմը համագործակցել է Իսրայելի անվտանգության ուժերի, ինչպես նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ Հորդանան գետի արևմտյան ափին։ Ընդ որում, Աբասը նշել է, որ պաղեստինցիները պատրաստ են դարձյալ վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների, որը կարող է տեղի ունենալ երրորդ կողմի միջնորդության պարագայում։

Մահմուդ Աբասը դեռ այս տարվա փետրվարի 1-ին հայտարարել էր, որ չի ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր նախագիծը։ Արաբական պետությունների լիգայի մյուս անդամները նույնպես քննադատել էին նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այն չի հանգեցնի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը։

Հունվարի վերջին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, Թրամփն առաջ էր քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր նախագիծ։ Թրամփի խոսքերով՝ 80 էջանոց նախագիծը ենթադրում էր, որ Իսրայելի մայրաքաղաքը պետք է լինի «անբաժանելի» Երուսաղեմը։ Ընդ որում, Թրամփը հավելել էր, որ Պաղեստինի ապագա հանրապետության մայրաքաղաքը նույնպես պետք է տեղակայված լինի Արևելյան Երուսաղեմում, որտեղ կգործի ամերիկյան դեսպանատուն։

Լուսանկարը՝ Alaa Badarneh/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter