
Կորոնավիրուսի 325 նոր վարակակիր կա, մահացել է 3 մարդ
Մայիսի 21-ի 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 5606, ինչը նախորդ օրվա համեմատել ավելացել է 325-ով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Գրանցվել է մահվան 3 նոր դեպք: Մահացածները եղել են 64, 65, 90 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 70 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերի թիվը 27 է։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:
Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 2581 է՝ նախորդ օրվա համեմատ 162-ով ավելի:
Ներկա դրությամբ փաստացի բուժում է ստանում 2928 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել