
Արցախում պատրաստվում են նախագահի երդմնակալության արարողությանը
2020 թվականի մայիսի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահի երդմնակալության արարողության ժամանակ COVID-19 կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների իրականացման շրջանակներում ԱՀ առողջապահաության նախարարությունը մի շարք աշխատանքներ է կազամակերպել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շուշի քաղաքի Մշակույթի պալատում և Թթենու այգի տեղամասում, իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ՝ Շուշիի շրջանային բուժմիավորման աշխատանքային խմբերում ընդգրկված բուժաշխատողները ու Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետները կապահովվեն միջոցառման մասնակիցների ջերմաչափումը, մասնակիցներին մուտքի մոտ կտրամադրվեն ձեռնոցներ և դիմակներ, խստիվ կարգելվի ջերմություն ունեցող անձանց մուտքը միջոցառման վայր:
Միջոցառման վայրերում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների կողմից կիրականացվի հսկողություն սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ և կկազմակերպվի ախտահանման աշխատանքները:
Միջոցառման վայրերում ժամը 16:00-ից կկազմակերպվի հերթապահություններ՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության բրիգադների միջոցով:
Բացի վերը նշվածից, բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից կիրականացվեն ԱՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ հսկողություն` նախարարության մասնագետների վերահսկողությամբ:
Մեկնաբանել