HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գլխավոր դատախազը նախքան դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը դատարան ուղարկելը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախքան դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հուլիսի 30-ին, բայց նրա նկատմամբ նախաքննության ողջ ընթացքում որևէ խափանման միջոց ընտրված չի եղել։

Երվանդ Վարոսյանը նշեց, որ գլխավոր դատախազը Գրիգորյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց է ընտրել այն ժամանակ, երբ գործն արդեն Հատուկ քննչական ծառայության վարույթում չի գտնվել, մեղադրական եզրակացությամբ ուղարկված է եղել դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հարցին, թե ինչպես է հիմնավորվել շուրջ մեկ տարի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չընտրելուց հետո այս փուլում նման որոշում կայացնելը, Վարոսյանը պատասխանեց. «Չի եղել  որևէ հիմք՝ կարծելու, թե Դավիթ Գրիգորյանի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն կա, ուստի ես դժվարանում եմ այս որոշման իրական հիմքերը ներկայացնել։ Ինձ համար անհասկանալի որոշում է կայացված»։ Երվանդ  Վարոսյանը հավելեց, որ գլխավոր դատախազի որոշումը կբողոքարկվի։

Լուսանկարում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter