
91-ամյա Սրբուհի Մուրադյանը հաղթահարել է կորոնավիրուսը
91-ամյա Սրբուհի Մուրադյանն այսօր դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%֊ը։
Այս մասին հայտնում է«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի լրատվական ծառայությունը։ Ըստ ԲԿ մամուլի հաղորդագրության՝ Սրբուհի Մուրադյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել