HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է հատկապես նման բարդ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն՝ ընդգծելով այդ գործում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևոր դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter