HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:

Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter