HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսից վարակման երեխաների ամենամեծ թիվը

Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցված կորոնավիրուսի 3 190 նոր դեպքերի 11,6 %-ը երեխաներ են։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ցուցանիշը դարձել է ամենաբարձրը՝ հաշվարկման մեկնարկից ի վեր։

Ինչպես նշվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերված դեպքերի 85 %-ը հայտնաբերվել է 65 տարեկանից ցածր պացիենտների մոտ։ Այսպես, վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերված դեպքերի 40,9 %-ը հայտնաբերվել է 18-45 տարեկան անձանց մոտ, 31,6 %-ը՝ 46-65 տարեկան անձանց մոտ, 10,4 %-ը՝ 66-79 տարեկան անձանց մոտ, 5,5 %-ը՝ 80-ից բարձր անձանց մոտ, իսկ 11,6 %-ը՝ երեխաների մոտ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեխաների օրական վարակվածության ցուցանիշը տատանվել է 7,5-9 %-ների միջև։ Մայիսի 18-ին այդ ցուցանիշը կազմել է 9 %, իսկ հաջորդ երեք օրերի ընթացքում այն մնացել է 8,5 %-ի սահմաններում։ Մայիսի 22-ին էլ ցուցանիշը կազմել է 7,5 %: Մայիսի սկզբից ի վեր Մոսկվայում միայն մեկ անգամ է ցուցանիշը գերազանցել 10 %-ը (մայիսի 16-ին)։ Երեխաների վարակման ամենացածր ցուցանիշը գրանցվել է մայիսի 4-ին (4,3 %):

Վերջին տվյալներով Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 336 000 դեպք։ Ապաքինվել է պացիենտների շուրջ մեկ երրորդը, 3388 մարդ էլ մահացել է։ Մոսկվան վարակի տարածման գլխավոր օջախն է, որտեղ հայտնաբերվել է դեպքերի կեսը (շուրջ 161 հազար դեպք)։

Լուսանկարը՝ «Depositphotos»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter