HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Red Wings»-ը մայիսի 25-ին ՀՀ քաղաքացիներին Մոսկվայից կտեղափոխի Երեւան

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Մոսկվայից դեպի Երեւան թռիչքի սպասողներին հայտնել է, որ մայիսի 25-ին կայանալու է հերթական թռիչքը: «Դոմոդեդովո» օդանավակայանից չվերթն իրականացնելու է ռուսական «Red Wings» ավիաընկերությունը:

Այս չվերթի մասին հայտարարել է նաեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, ըստ որի՝ ժամանումը Երեւան նախատեսված է տեղական ժամանակով 21:10-ին: Իր հերթին ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Մոսկվայից թռիչքը կմերկնարկի Մոսկվայի ժամանակով 19:00-ին: 

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ, եւ ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (09։00-22։00) եւ մայիսի 25-ին (09։00-15։00)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ ռուբլի»,- իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է դեսպանությունը՝ հավելելով, որ տոմսը ներառում է 1 կտոր ուղեբեռ (23 կգ), 1 կտոր ձեռքի ուղեբեռ (8 կգ)։ Մինչեւ 2 տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Դեսպանությունը ներկայացրել է ցուցակում ընդգրկված այն քաղաքացիների անունները, ովքեր հաստատել են այս չվերթով Հայաստան վերադառնալու իրենց պատրաստակամությունը։

Քաղավիացիայի կոմիտեն իր հերթին հիշեցնում է, որ պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ժամանողների հարազատներին կոչ է արվում անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter