
Գրանցվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք․ 4 քաղաքացի մահացել է
Մայիսի 24-ի 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք։ Այժմ դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 6661։ Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի՝ մահվան ելքով դեպքերի թիվն ավելացել է 4-ով։ Նախարարության փոխանցմամբ՝ մահացածները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 81։
Ապաքինվել է 128 քաղաքացի, ընդհանուր՝ 3064։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ։
Նախօրեին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել