
Տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլին 17.2%-ով նվազել է
Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 17.2%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած օպերատիվ ցուցանիշները։
Ինչպես մարտին, այնպես էլ ապրիլին՝ ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում։ Շինարարության ծավալներն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կրաճատվել են 51%-ով։
Ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 33.1%-ով:
Ծառայությունների ծավալը՝ 15.9%-ով։
Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 8.6% անկում։
Իսկ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ։
Հունվար-ապրիլին ՏԱՑ-ը նվազել է 1.7%-ով
Այս տարվա առաջին չորս ամիսների հաշվարկով՝ հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կրճատվել է 1.7%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը չորս ամիսներին կազմել է 585 մլրդ դրամ ՝նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 4.2%-ով։ Դա տեղի է ունեցել հունվար և փետրվար ամիսներին գրանցված աճերի շնորհիվ։
Շինարարության ծավալը 2020թ. հունվար-ապրիլին կազմել է 54 մլրդ դրամ՝ կրճատվելով 21.9%-ով։
Ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 816 մլրդ դրամ, անկումը՝ 8.6%։
Իսկ ծառայությունների ծավալը 585 մլրդ դրամ է, աճը՝ 0.1%:
Մեկնաբանել