HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի և տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter