HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման:

Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով   պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը: 

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: 

Որոնք են COVID-19-ով պացիենտների հոսպիտալացման ցուցումները 

1) COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը, 

2) COVID-19-ը և հղիությունը՝ ախտանշանների առկայության դեպքում, 

3) COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդությունը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, իմունադեֆիցիտային վիճակները, քաղցկեղը, ճարպակալումը, քրոնիկ երիկամային անբավարարությունը,

4) միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են

ա բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր, 

բ շնչառական ախտանշաններ,

գթոքաբորբի պատկեր՝ ռադիոլոգիական տվյալներով,

5) ծանր թոքաբորբը, որի նշաններն են բարձր ջերմությունից և շնչառական ախտանշաններից բացի, հետևյալ ≥1 նշանների առկայությունը 

ա շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ), 

բ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%, 

գ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ, 

6) կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն): 

Հարկ է նշել, որ հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter