
Կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 մարդ
Մայիսի 26-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ Կա 75 առողջացած։
Մահացած պացիենտները եղել են՝ 85-ամյա տղամարդ, 70, 83 եւ 81 տարեկան կանայք, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Առողջապահաության նախարարության հայտնած տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հայաստանում արձանագրվել է հիվանդության 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Այլ պատճառով մահվան դեպքերի թիվը 39 է։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում:
Հիշեցնենք, որ երեկ արձանագրվել էր վարակման բարձր ցուցանիշ՝ 452 մարդ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել