
Համայնքապատկան հողատարածքների աճուրդի մեկնարկային գինը կդառնա 100%. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Նախագիծն ընդունվեց 117 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
Այս փոփոխություններով առաջարկվում է սպանդանոցների համար հատկացվող հողամասի նպատակային նշանակության պարզեցում և համայնքապատկան հողատարածքների աճուրդի կադաստրային արժեքի բարձրացում:
Նախագծով առաջարկվում է ապահովել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը. առաջարկվում է օրենքով ամրագրել կադաստրային արժեքի 50%-ի փոխարեն 100 %:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն նախավճարը վճարելու` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով և կտրվի մասնակցի վկայական:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել