
Գրանցվել է կորոնավիուսի 372 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 372 նոր դեպք՝ ընդհանուր կազմելով 7774: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 7-ով: Մահացածները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այսպիսով, կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 98 է:
Ապաքինվածների ընդհանուր թիվն էլ կազմում է 3255, ինչը նախորդ օրվա համեմատ ավելացել է 35-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:
Մեկնաբանել