
Արարատի մարզում մաքրում են ջրատարները
Ռազմիկ Մեհրաբյանին հանդիպեցինք մայիսի 20-ին Ռանչպար գյուղի ճանապարհին: Նա գյուղով հոսող ջրատարի տիղմն էր մաքրում։
Ռազմիկն ապրում է Արարատի մարզի Տափերական գյուղում, արդեն 35 տարի է՝ էքսկավատորավար է աշխատում։ Սովորել է Երևանի հիդրոմելիորատի ուսումնարանում՝ որպես հողաշինարար, բայց երբևէ չի աշխատել իր մասնագիտությամբ։
«Շատ պատահական եմ սկսել զբաղվել էս գործով: Դուրս եկել ա, ու էլ ուրիշ գործ չեմ արել»,- ասում է նա։
Ռազմիկ Մեհրաբյանի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 8։30-ից: Իր գյուղից՝ Տափերականից գնում է դեպի աշխատանքի վայր, այսինքն՝ այնտեղ, ուր պիտի մաքրի գոյացած տիղմը: Մեքենան կայանում է ջրատարի մոտ ու սկսում աշխատանքը։ Օրական աշխատում է 8-9 ժամ, սովորաբար աշխատանքն ավարտում է ժամը 16:30-ից հետո։ Օրվա մեջ մաքրում է 250-300 մետր տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել