HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Արսեն Թորոսյանի` պարետատան սահմանած կանոնների ազդեցությունը տեսանելի կլինի 7-14 օրերում

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին խոսեց առողջապական համակարգի գերբեռնվածության մասին` ասելով, որ մասնագետներից շատերը խոսում են համակարգի փլուզման հնարավորության մասին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք նման վտանգ սպառնու՞մ է, թե՞ ոչ: Բաբաջանյանը նաև հարցրեց, թե պարետատան սահմանած կանոնների խստացման արդյունքները ե՞րբ տեսանելի կլինեն:

Առողջապահության նախարար Արսեն Թորսյանն արձագանքեց` վարքագծի նոր կանոնների ազդեցության գանհատականը, ըստ իրեն, պետք է պարբերաբար տրվի, դա է պատճառը, որ պարետատունը ամենօրյա ռեժիմով նիստեր է անում:

«Հաշվի առնելով այս հիվանդության բնույթը՝ մասնագետները կարծում են, որ որևէ միջոցառման արդյունքները գնահատվում են 7-14 օրվա ընթացքում: Մենք կտեսնենք արդյունքները նման փուլերով»,-ասաց Թորոսյանը:

Խոսելով համավարակով պայմանավորված առողջապահական համակարգի գերբեռնվածության մասին՝ նախարարն ասաց, այդ բեռը հիմնականում ընկած է այն ԲԿ-ների վրա, որոնք սպասարկում են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք այդ կոլապսը, դրա համար տեղի է ունենում հզորությունների շարունակական զարգացում` համադրելով արդյունքների հետ, որի մասին խոսում էի»,-ասաց նա:

Թորոսյանը հիշեցրեց, որ մի անգամ խոսել է մինչ հունիսի վերջ 500 հազար վարակակիր ունենալու հնարավորության մասին, և այդ սցենարի դեպքում անհրաժեշտ կլինի 300 միլիոն դոլար:

«Բարեբախտաբար այդքան դեպք չենք ունենա մինչև հունիսի վերջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի ծախսերին, ապա ըստ նախարարի, այն օրական մեկուկեսից երկու միլիարդ դրամ է կազմում` ընդգրկելով  հիվանդանոցային պահպանման ծախսերը, աշխատավարձը, դեղորայքը, սարքավորումները, նոր հիվանդանոցների շինարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter