
Կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 մարդ
Մայիսի 28-ին, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք։ Այսպիսով՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 8216 է։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ մեկ օրվա ընթացքում մահացել է 15 մարդ։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 113 մարդ։ Այլ պատճառով մահվան ելքերի ընդհանուր թիվը 44 է։
Առողջացածների թիվը երեկվա դրությամբ ավելացել է 32-ով` ընդհանուր 3287 մարդ։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ։
Մինչ օրս արված թեստերի ընդհանուր քանակը 54931 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել