HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերի վերաբերյալ հրաման կարձակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին սոցիալական ցանցերի վերաբերյալ հատուկ հրաման կարձակի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Դեռևս անհայտ են փաստաթղթի մանրամասները։ Ավելի վաղ, Թրամփը սպառնացել էր վերահսկել կամ նույնիսկ փակել սոցիալական ցանցերը՝ «պահպանողական կարծիքները լռեցնելու համար»։

Դեռևս հստակ չէ, թե ինչ իրավական հիմքերի վրա է հնարավոր սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունը։ Կոնֆլիկտն առաջացել էր մայիսի 26-ին այն բանից հետո, երբ «Twitter» ընկերության ներկայացուցիչները Թրամփի երկու գրառումները պիտակել էին որպես «ապակողմնորոշիչ»։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել էր, որ «Twitter-ը ամբողջությամբ ոտնահարում է ազատ խոսքը» և խոստացել որպես ԱՄՆ նախագահ թույլ չտալ այդ ամենը։

Թրամփի գրառումներում, որոնք սոցիալական կայքը ճանաչել է որպես «ապակողմնորոշիչ», խոսվում էր այն մասին, որ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները մտադիր են փոստային ծառայության միջոցով ընտրողներին ուղարկել քվեաթերթիկները։ Թրամփը հայտարարել էր, որ այդպիսի պրակտիկան կնպաստի արդյունքների կեղծմանը։ Նա ենթադրել է, որ փաստաթղթերը կարող են գողացվել փոստային արկղից, կեղծվել կամ ստորագրվել ուրիշների կողմից։ Բացի այդ, Թրամփն իր հերթական գրառումներից մեկում նշել էր, որ «Twitter-ը փորձում է խառնվել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։

«Facebook» սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ոչ համաչափ է անվանել Թրամփի արձագանքը՝ «Twitter»-ի հետ ունեցած կոնֆլիկտին։ «Գրաքննությամբ արձագանքել գրառումերի ստուգմանը՝ ոչ համաչափ արձագանք է վարչակազմի կողմից, որն անհանգստացած է գրաքննության կապակցությամբ»,- հավելել է Ցուկերբերգը։ «Ես դեռ չեմ հասկացել, թե ինչ է մտածում վարչակազմը։ Սակայն, ընդհանուր առմամբ, ինձ համար ընդունելի չէ, եթե կառավարությունը գրաքննության է ենթարկում մի հարթակ, քանի որ չի ընդունում սեփական գրառումների վերաբերյալ գրաքննությունը»,- նշել է նա։

«Twitter»-ը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գործողությունները, իսկ «Google»-ը դեռևս չի արձագանքել։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter