
Վրաստանի պետական ներդրումային ֆոնդը Հայաստանում իր գործընկեր ֆոնդին է փոխանցել 800 մասնագիտացված բժշկական դիմակ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ` ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ համագործակցության շրջանակներում Վրաստանի պետական ներդրումային ֆոնդը, COVID-19-ի դեմ համընդգրկուն պայքարի համատեքստում, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեի միջոցով Հայաստանի իր գործընկեր ֆոնդին է փոխանցել 800 մասնագիտացված բժշկական դիմակ։
Հաշվի առնելով աշխարհի մասշտաբով համավարակի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ փոխօգնության նման ակցիաների կարևորությունը` ԱՆԻՖ-ը բարձր է գնահատում վրաց գործընկերների նման քայլը։
Նվիրաբերված մասնագիտացված բժշկական դիմակները ԱՆԻՖ-ը տրամադրել է Պարետատանը` բժշկական համապատասխան հաստատությունների անձնակազմերին տրամադրելու նպատակով։ Այդ դիմակներն ունեն շատ բարձր որակ և ըստ իրենց տեխնիկական բնութագրերի լավագույնս պաշտպանում են վարակի տարածումից։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն իր գոհունակությունն է հայտնում վրաց գործընկերների հետ ունեցած բարձր գործընկերային հարաբերությունների մակարդակով։
Մեկնաբանել