HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելու, հեռավար կրթությունը շարունակելու մասին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելուն, նշեց, որ դասի գնալու հավանականություն կլինի, եթե վարակվածների թիվը նվազի։

Ըստ նախարարի՝ բոլոր հնարավորությունները կան դա անելու, բայց կա հարց, որը պետք է միասին լուծել։ «Հանրակրթության համայնքն ամենամեծ համայնքն է, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել։ Իրավիճակը բարդանում է, եւ լարվածությունը գնալով մեծանում է. և մահերի, և հիվանդացողների թիվը վկայում են այն մասին, որ իրավիճակը բարդ է։ Յուրաքանչյուրս էստեղ մեծ անելիք ունենք»,- նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ պետք է հետեւել պարետատան ցուցումներին՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։ Վերջինիս պնդմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ դիմակի կրումը զգալիորեն նվազեցնում է վարակի տարածումը։

Նախարարը խոսեց այս օրերին իրականացվող դպրոցական խնջույքների մասին, որոնք վտանգավոր են։ «Սիրելի աշակերտներ եւ ծնողներ, շատ ուղիղ ձեզ եմ դիմում, որ մասսայական միջոցառումներով հեռացնում ենք հնարավորությունը բնականոն կյանք վերադառնալու, եւ ձեր երեխաներն, ամենայն հավանականությամբ, հիվանդությունը ասիմպտոմ կկրեն, չեն զգա, բայց մեծ հավանականությամբ կվտանգեն տատիկ-պապիկների եւ ծնողների կյանքը։ Կա լուծում՝ ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում։ Սրանով կմեծացնենք սեպտեմբերի մեկից դասերը սկսելու հավանականությունը»։

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մեծ ցանկություն կա դասերը սեպտեմբերից սկսելու, սակայն պետք է ցանկացած իրավիճակի պատրաստ լինել։ Հեռավար կրթության մասին խոսելիս նշեց, որ այն ինչքան էլ որ լավ կազմակերպվի, ունի իր բացասական կողմերը, մասնավորապես՝ սոցիալականացման խնդիրը, քանի որ աշակերտները պետք է շփվեն իրար հետ, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն։ Նա իրավիճակը համեմատեց «առանց ճակատ պատերազմի» հետ. «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Եթե մենք մի իրավիճակ ունեցանք, դրան պետք է պատրաստ լինենք։ Առնվազն տարրական դասարանների դասերի վերսկսումը պետք է ապահովենք, քանի որ աշակերտը պետք է գնա դպրոց եւ միջավայրին սովորի, ուսուցչին հասկանալու, դասերը ընկալելու հմտությունները ճանաչի»,- նշեց նախարարը։

Անդրադառանալով  չիպավորումների եւ 5G կայանների մասին խոսակցություններին, նշեց, որ սա ապատեղակատվություն է, եւ չպետք է տարածվի դպրոցականների, ուսուցիչների եւ ծնողների կողմից։ «Էս վարակն իրական է, ես իմ շրջապատում արդեն մի քանի մահեր ունեմ, մի նպաստեք դրա տարածմանը, որ սեպտեմբերի մեկից գնանք դասի», - ասաց նախարարը։

Նշեց, որ այն երեխաները, որոնք չեն մասնակցել հեռավար դասապրոցեսներին, հնարավորություն կունենան այն լրացնելու։ 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Իսկ եթե մարդե մահացել ու դիահերձարանում հարազատին 100.000դրամ են առաջարկում,որ ասեն կ.վիրուսիցա մահացել,բայց ցավոք մերժում են ստանում պատիվը ավելի բարձր գերադասելով...դե պատասխանեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter