HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում` վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։

Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։

«Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։

Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

Ծառայության պատասխանատուների կողմից առաջարկվել է ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, ովքեր բժշկական կազմակերպություններում կուսումնասիրեն բուժական գործընացը, կիրառովող մեթոդները և այլն։

Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։

Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։

Ամփոփելով հանդիպումը որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։

Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter