
355 նոր վարակակիր, 4 մահացած. կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Մայիսի 31-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ ընդհանուր դեպքերի թիվն, այսպիսով, հասավ 9282-ի։ Նրանցից 3386-ը առողջացել են։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 69 մարդ։
Նախորդ օրվա ընթացքում մահացել է 4 մարդ։ Նրանցից երեքը տղամարդ են՝ 68, 70 եւ 86 տարեկան, մեկը՝ 54-ամյա կին: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին, ըստ նախարարության, փաստացի բուժում է ստանում 5715 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 58065 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել