
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ամբողջ աշխարհում ավելի քան 6 միլիոն մարդ վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով։ Այդպիսի տվյալներ մայիսի 31-ին հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն զբաղվում է նաև իրական ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակման վիճակագրության վարմամբ։
Նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 1,7 միլիոն դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 103 000-ը։
Ամենաշատ տուժած երկրների թոփ հնգյակում են նաև Բրազիլիան (կորոնավիրուսի շուրջ 498 000 դեպք), Ռուսաստանը (կորոնավիրուսի շուրջ 396 000 դեպք), Մեծ Բրիտանիան (կորոնավիրուսի շուրջ 274 000 դեպք) և Իսպանիան (կորոնավիրուսի շուրջ 239 000 դեպք)։
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է շուրջ 369 000 մարդ, ևս 2,5 միլիոնը՝ ապաքինվել։
Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 9 282-ի, որոնցից 3 386-ն առողջացել են։ Հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի։
Լուսանկարը՝ «Getty Images»-ի
Մեկնաբանել