HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կանչման որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը: Այն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Առաջարկվում է ամրագրել օրենքում, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է այս օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով։ Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով հնարավորություն էր տրվելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնել (ՍԴ այն անդամների, որոնք նշանակվել կամ ընտրվել են մինչ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը):

Այս փոփոխությամբ քաղաքական մեծամասնությունը փորձում է խորհրդարանին օժտել  հանրաքվեի նշանակման որոշումը հետ կանչելու լիազորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter