HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որ ոլորտի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի նրանց վճարած եկամտային հարկից. նոր նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով այն մասնագիտությունները, որոնցով Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի՝ նրանց վճարած եկամտային հարկի գումարներից:

«Այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ, որոնք շատ դեպքերում թափուր են մնում դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Այս նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը, և հնարավորություն կընձեռի վարձու աշխատող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված եկամտային հարկի գումարներից»,- նախագծում նշել է նախարարությունը։

Եկամտային հարկի գումարների վերադարձ կլինի կրթության, հումանիտար գիտության, արվեստի, պատմության, փիլիսոփայության, քիմիայի, ինֆորմատիկայի, ճարտարագիտության, արդյունաբերության, շինարարության, բժշկության բնագավառի մի շարք մասնագիտությունների դեպքում։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով։

Նախարարության գնահատմամբ՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կխրախուսի երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում, աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու մշակույթը:

Նշենք, որ այս նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն և Սիսակ Գաբրիելյանն էին։ Նրանց հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը մարտի 6-ին ԱԺ-ի կողմից հավանության էր առաջացել։ Առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու մասնագիտությունները հաստատելու էր կառավարությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։  

Մեկնաբանություններ (5)

Հասմիկ
Բարև ձեզ, ես Գյումրու Մանկավարժական համալսարանի տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի եմ ,ինչպես նաև գրանցված աշխատող,ուզում եմ իմանալ ինչու չեմ կարող օգտվել եկամտահարկի փոխհատուցման ծրագրից։Շնորհակալություն։
Մարիամ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի լարային բաժնի (կիթառ) մագիստրատուրան մտնում է այս ցանկի մեջ՞ և ինչ փաստաթղթեր ներկայացնել՞
Վրեժ Սարհսյան
Ասպիրանտուրայի ցանկում առկա է Գեոդեզիա քարտեզագրություն և կադաստր, իսկ մագիստրատուրայում բացակայում է, հնարավոր է արդյոք այն ընդգրկել? Ես սովորում եմ նշված բաժնում ԵՃՇՀԱՀ ում:
Վարդուհի
Ես Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա բաժնի դիմորդ եմ, և գրանցված աշխատող եմ։Սակայն ինձ տեղեկացրել են որ այս ծրագիրը իմ բաժնի համար չի գործում։ Այստեղ կան կետեր որոնք նշում են կոնկրետ ինֆորմատիկա բաժնի վերաբերյալ այս օրենքի կիրառումը։ Ինձ կտաք ավելի ճշգրիտ տեղեկություն՞
Գոռ Մադոյան
Արդյունաբերության ոլորտը որ բուհերին և ինչ կոնկրետ ուղվածություններին է վերաբերվում։ Օրինակ ' գյուղատնտեսությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter