HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ «Հետք»-ի նյութը կկցվի հարուցված քրեական գործին

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի հարազատների՝ համայնքային հողերին տիրանալու փաստերի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը կկցվի ընթացի մեջ գտնվող քրեական գործին։ Այս մասին մեզ հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը։

Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանն այսօր մեզ գրավոր հայտնել է հետևյալը․ «Hetq.am կայքում Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու վերաբերյալ 2020 թ-ի հունիսի 1-ի հրապարակման առթիվ հայտնում եմ, որ ՔԿ Արմավիրի մարզային վաչությանը հանձնարարվել է հիշյալ հրապարակումը կցել Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և  308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քերական գործի նյութերին և քննության առարկա դարձնել հրապարկման մեջ մատնանշված առերևույթ չարաշահումները»։

Հիշեցնենք, որ Զարթոնքի նախկին համայնքապետի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը գտնվում էր ավարտական փուլում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter